ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Քաղաքաշինության Ժողովրդավարացում)
Ամեն ընթացքի մեջ կան բնորոշ կետեր, որին հասնելիս փորձում ենք նայել կտրած ճանապարհը, վերլուծելով գնահատել այն և ուրվագծել, հստակեցնել գալիք անելիքը: Անցնող տարվա ամփոփումը այդպիսի կետ է երևի բոլորի համար: Որո±նք են մեր նվաճումները, և որտե±ղ են մեր բացթողումների արմատները: Քավ լիցի մենք հեռու ենք ճարտարապետության և շինարարության ոլորտի ամբողջական պատկերն ու գնահատականը տալու հավակնությունից: Մենք փորձելու ենք մեզ հասու անկյուններից, հայելու պես արտացոլել ոլորտում կատարվող իրադարձությունների պատկերը: Մեզ մնում է հուսալ, որ կունենանք այն հնարավորությունն ու համարձակությունը, ընդարձակելու այդ դիտանկյան ընդգրկումը և մաքուր պահել հայելին, խորանալ երևույթների բազմաշերտ էության մեջ, որովհետև հավատում ենք իմացության ուժին` կյանքը բարեփոխելու և մեր երկիրն ու հասարակությանը առաջ մղելու գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքաշինության հարցերը կարգավորվում են ՙՀայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքով՚, որն ընդունվել է 05/05/1998 –ին, և -ին, -ին ընդունված փոփոխություններով ու լրացումներով: Ստորև ներկայացնելով այդ օրենքի ընդհանուր գլուխների խորագրերն ու I-ին ու VI-րդ գլուխները, նպատակ ունենք մեր ընթերցողներին ծանոթացնել այս բնագավառի օրենսդրական հիմնադրույթների հետ: Առավել մանրամասնություններով հետաքրքրվողները, այս օրենքի ամբողջության հետ կարող են ծանոթանալ ԱԺ-ի պաշտոնոկան կայքէջից (www.parliament.am):

Հարցազրույց ՀՀ Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի հետ
Քաղաքաշինության հետ կապված հարցերը, հիմնականում համակարգվում են քաղաքաշինության նախարարության կողմից, և մեր երկրի կառուցողական այս փուլում բազում հրտապ հարցերի առաջ է կանգնած այս ոլորտը, որոնց լուծման ուղությամբ մեծ պատասխանատվություն են կրում ոլորտը կարգավորող մարմինները, մանավանդ, որ այդ հարցերը գտնվում են թե հասարակության, թե իշխանությունների ուշադրության կենտրոնում, և մեծ նշանակություն ունեն երկրի ներդաշնակ զարգացման համար:

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Բոլորիս համար պարզ ու ակնառու է վերջին տարիների` Երևանում ծավալված շինարարական մեծ թափը: Կառուցապատվում է Երևանը: Դա ողջունելի է: Քաղաքի զարգացումն ու աճն անշուշտ, ունի իր ներքին օրինա-չափությունը, սակայն, ի տարբերություն խորհրդային շրջանում ծավալված շինարարության, որը կատարվում էր պետական կենտրոնացված ծրագրավորմամբ` իր դրական ու բացասական կողմերով, այժմ այն ծավալվում է հասարակական-տնտեսական նոր հարաբերությունների հողի վրա:

Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման գլուխները`
Բովանդակություն
Ներածություն
1.-Երևան քաղաքի ձևավորման պատմական փուլերը
1.1-Զարգացման պատմական փուլեր /մ.թ.ա. 7-րդ դ. -17-րդ դ. կես/.
1.2-Պարսկական ժամանակաշրջանի տարածքները
1.3-Ռուսական ժամանակաշրջանի տարածքները
1.4-Թամանյանական ժամանակաշրջանի տարածքները

Քաղաքաշինություն,Նոր մոտեցումներ
Հարցազրույց ճարտարապետ-քաղաքաշինարար Արփիար Պետրոսյանի հետ:

Սկզբում, խնդրում ենք ներկայացնել քաղաքաշինության վերաբերյալ գոյություն ունեցող ընդհանուր մոտեցումները, տեսությունները: Նաև Ձեր աշխատանքի փորձառությունից բխած նախընտրելի մոտեցումները:
Իրապես հնարավոր չէ ասել քաղաքաշինությունն, ի տարբերություն ճարտարապետության, երբ է ձևավորվել: Ճարտարապետությունը, պարզապես ձեւավորվել է այն օրից, երբ մարդն սկսեց իր համար կացարան սարքել. հետո ունենք արդեն փաստաթղթեր, թե երբվանից են մարդիկ սկսել այն ընկալել որպես գիտություն, կամ որպես արվեստ:

Տարածակազմակերպման ծրագրի փորձարկումը Գյումրիում
Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ, առաջին անգամ, կիրառվեց տարածակազմակերպման ծրագիրը: Սա USAID երկրաշարժի գոտու վերականգնման ծրագրի մի մասն էր: Այն մշակվել է մոտ 25-30 տարի, առաջ Նյու-Յորքում գործունեություն ծավալած PPS կազմակերպության կողմից, որն այժմ կիրառվում է ամբողջ աշխարհում, առավել ևս Միացյալ նահանգներում: PPS կազմակերպության աշխատակիցներից մեկը` Արամ Խաչադուրյանը, տեղափոխվելով հայաստան և ՈՒրբան ինսիտուտում ստանձնելով տնտեսական զարգացման և քաղաքի պլանավորման բաժնի ղեկավարի պաշտոնը, ձեռնամուխ եղավ սույն ծրագրի կիրառմանը Գյումրիի Ամենափրկչի և Ազատության հրապարակներում:

ԿԱՆԱՉ ԵՐԵՎԱՆ
Երևանի ճարտարապետաշինարարության գործում կանաչապատման դերն ու նշանակությունը

Կանաչապատումը քաղաքաշինության և բնության պահպանության ընդհանուր համակարգի կարևոր օղակներից է: Ժողովրդի քաղաքակրթությունը բնորոշող ցուցանիշներց մեկն էլ տվյալ բնակավայրի կանաչապատման ընդհանուր վիճակն է:
Այսօր բավականին շատ է խոսվում զանազան բնապահպանական կազմակերպությունների և անհատների կողմից Երևանի տարածքում կանաչ գոտիների պահպանման մասին:

Երիտասարդական պալատ: Լինել, թե չլինել
Այս նյութը հրատարակվելիս, այն կարող է թվալ ժամանակավրեպ, այսինքն` արդեն կարող է որոշված լինել երիտասարդական պալատի ճակատագիրը: Կարող է նույնիսկ քանդված լինել: Սակայն դա չէ էականը: Էականն այն է, որ այս օրինակը կարող է դառնալ օրինաչափություն:
Մեր օրերում, երբ Երևանում ՙՊահպանվում է պետության կողմից՚ ցուցանակ կրող շենքերն են նույնիսկ քանդվում, երևի, մեղմ ասած, ՙանիրատեսական՚ կհնչի Երևանի պատմամշակութային շերտը ներկայացնող ՙհուշարձանի՚ կարգավիճակ չունեցող շինու-թյունների պահպանման հարցի արծարծումը: Բայց մենք պարտավոր ենք դա անել, որ մեր ներկա խառնաշփոթին թույլ չտանք մեզ կտրի մեր պատմությունից և մեր քաղաքը չզրկվի իր դեմքից:

Մի Շենքի Ճակատագիր Թե± Մի Քաղաքի
Զրույց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ

Պրն Մինասյան, վերջերս արծարծվում է երիտասարդական պալատի ճակատագրի հարցը: Ինչ կարող ենք ասել մեր ընթերցողներին այդ ուղղությամբ:
Գիտեմ, որ առայժմ հանդիպումներ են տեղի ունենում սեփականատիրոջ և հեղինակների միջև ու բանակցություններ են ընթանում: Նաև լավ է, որ հասարակական քննարկումներ են տեղի ունենում մամուլում և հեռուստատեսությամբ: Բոլորի մտահոգությունն էլ այն է, որ հետագայում որևէ սեփականատեր կարող է քանդել իրեն պատկանող որևէ շենք և տեղում նոր բան կառուցել` իր քմահաճույքին համապատասխան, որը պիտի բացառել:

Ապահովել անվտանգ, հուսալի և գեղեցիկ ջեռուցում
Ապահովել անվտանգ, հուսալի և գեղեցիկ ջեռուցում,-ասում է ՙԹերմոռոս-Ար՚ ընկերության տնօրեն` Խորեն Քոթանջյանը:
Պարոն Քոթանջյան, պատմեք խնդրեմ` ՙԹերմոռոս-Ար՚ ընկերության խնդիրների ու նպատակների մասին:
Ռուսաստանի Դաշնության ջեռուցման ոլորտում ավելի քան տաս տարվա փորձ և հեղինակություն վայելող ՙԹերմոռոս՚ և ՙԱր-սերվիս՚ ընկերությունների նախագահ-ներ` Աշոտ Դանիելյանը և Լիպարիտ Պետրոսյանը Հայաս-տանում հիմնեցին ՙԹերմոռոս-Ար՚ ընկերությունը:

Ի պահպանություն Երևանի պատմամշակութային ժառանգության
Գործընկերություն հանուն բաց հասարակության՚ կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Երևան հյուրանոցում տեղի ունեցավ ՙԵրևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին՚ նվիրված կլոր-սեղան քննարկումը:
Քննարկման առաջին բաժնում զեկուցումով հանդես եկավ ճարտարապետության դոկտոր` Մարիետա Գասպարյանը, ցուցադրելով այդ ժառանգության վառ օրինակները, անրադառնալով նրանց ճակատագրին: Ներկայացվեցին 2004թ-ին հաստատված Հայաստանի Հանրապետության պատմական և անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանված 14 և տեղափոխման ենթակա 16 շենքերը, որոնք մեծ մասամբ գտնվում են ՙԳլխավոր պողոտային՚ հարող տարածքում: Տիկ. Գասպարյանը նշեց`ՙԵթե հասարակությունը այսօր չմիջամտի, մենք լիովին կկորցնենք մեր քաղաքը՚:

Կայացավ ՙՏարվա նախագիծ և կառույց -2004՚ մրցույթ-ցուցահանդեսը
2004 թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՙՏարվա նախագիծ և կառույց -2004՚-ի մրցույթ-ցուցահանդեսի բացումը ՙՃարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում՚:
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են 11 կազմակերպություններ և 38 անհատ մասնակիցներ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվար ամսվա վերջը, այս ընթացքում տեղի կունենան մասնակցող կազմակերպությունների և անհատների ներկայացրած նախագծերի քննարկումներ` փետրվարի 10-25-ը ամեն հինգշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 3-ից սկսած: Ցուցահանդես-մրցույթը կամփոփվի կազմակերպիչների, մասնակիցների և այցելողների քննարկմամբ ու քվեարկությամբ, որի արդյունքում էլ կընտրվեն լավագույնները:

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ Բացառիկ հարցազրույց Գաֆեսճյան թանգարանի նախագծի հաղթող Դեյվիդ Հաթսընի հետ
Exclusive interview with the Cafesjian museum project-winner David Hotson
Կասկադի տարածքում կառուցվելիք ՙԳաֆեսճյան Ժամանակակից Արվեստի Թանգարանի՚ ճարտարապետի և նախնական նախագծի ընտրության մասին հայտարարվեց սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ներկայացված էր նաև նախագծի մտահղացքի նախնական էսքիզը: Ընտրված ճարտարապետ Դեյվիդ Հոթսընը պատասխանեց լրագրողների հարցերին: Ցանկանալով առավել մանրամասն ծանոթանալ ճարտարապետի և նախագծի հետ, Գաֆեսճյան հիմնադրամի գրասենյակի համագործակցությամբ, առանձին հարցազրույց ունեցանք պրն. Հաթսընի հետ, որը բնագրով, նաև թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ
ՙՇենինֆո՚ ամսագրի վերջին համարներում ճարտարապետական- քաղաքաշինական հարցերին վերաբերող բանավեճ-քննարկումները իրենց արձագանքն են գտել հասարակության մեջ: Ընդառաջելով ՙՃարտարապետների Լաբորատորիա՚ի առաջարկությանը, մասնակցեցինք իրենց նախաձեռնությամբ կազմակերպված, նախապես կազմված հարցերի շուրջ ծավալված զրույց-քննարկմանը, որի մի մասը ներկայացնում ենք այս համարում, և շարունակությունը կամփոփենք հաջորդ համարում:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 2004-ի և 2005-ի սահմանագծում
Երևան քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մեզ է տրամադրել 2004թ. ընթացքում իրականացված քաղաքաշինական գործառույթների և 2005թ.ին Նախատեսվող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Երևանին Նոր Քաղաքապետարան
Մեր մայրաքաղաքը, որը երկրի անկախացումից հետո երկար ժամանակ անտեսվել էր, վերջին տարիներին կարծես սկսել է վերստին ծաղկել: Բուռն շինարարական աշխատանքների շնորհիվ այն զարդարվում է նորանոր գեղեցիկ շինություններով, որոնք մեկը մյուսի հետևից հայտնվելով` ուրույն տեսք են տալիս մեր մայրաքաղաքին:

Հայաստանի մարզերում կատարվող քաղաքաշինական խնդիրներ
ՙՇենինֆոյում՚ պարբերաբար անդրադառնալու ենք Հայաստանի մարզերում կատարվող քաղաքաշինական խնդիրներին, ծրագրերին: Այս համարում ներկայացնում ենք մարզպետարանների քաղաքաշինության վարչությունների միջոցով մեզ տրամադրված տեղեկատվությունը, որը հույսով ենք շարունակական կլինի:

Թանկից էժանը չկա

Ահա դուք շրջում եք ներկերի մասնագիտացված խանութներով և ձեր առջև բացվում է ներկերի բազում տեսականի: Այստեղ դուք կանգնում եք ընտրության առջև, ո±ր ապրանքատեսակն ընտրել: Դե, բնականաբար ուզում եք գումար խնայել և առավելությունը տալիս եք էժան ներկերին: ՙԻ±նչ տարբերություն, էժա±ն ապրանքատեսակ կընտրես, թե± թանկ,- մտածում եք դուք,- ներկը մնում է ներկ՚: Պարզվում է, որ ոչ: Սակայն, փորձելով խնայել մի փոքր գումար, հետագայում ավելի թանկ կվճարեք:

Մեծ ճանապարհի սկիզբը
Դժվար է խոսել մի երևույթի մասին, որը նոր է, նորածին, բայց և այնպես խոստումնալից: Գաղափարը իր պարզությամբ, սկզբում ընկալվում է թերահավատությամբ և ապացուցման կարոտ: Գիտակցելով հանդերձ, որ գյուտերի հիմքում ընկած է լինում հաճախ մի շատ պարզ տրամաբանություն:
Ինչի± մասին է խոսքը:
Կարելի է միանգամից ասել. քարե ձևավոր բլոկների, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ հավաքել շենք, տուն, բնակարան. ճիշտ այնպես, ինչպես երեխաներն են հավաքում ՙԼեգոներով՚… Երևի ձեր մտքով էլ անմիջապես անցավ թերահավատորեն հնչած` ՙո±նց թե՚ն:
Ուրեմն լսենք ՙՀովբիլդ՚ (ՙՍտոնեքս՚) ընկերության հիմնադիրներից, գործադիր տնօրեն Արթուր Ալեքսանյանին, որը նաև այս բլոկների համահեղինակն է:

ԳԻՊՍԱԿԱՐՏՈՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Մենք հպարտանում ենք այս մեր նախնադարյան և միջնադարյան ճարտարագետներով և ճարտարապետներով: Բայց դժբախտաբար մեր ճարտարապետները և ճարտարագետները առիթ չեն ունեցել ուսումնասիրելու և կառուցելու այսպես կոչված մենատներ կամ բնակելի շենքեր, որոնք կառուցվել են գոնե 2 դար առաջ, մնում է փաստ, որ այսօր նույնիսկ 150 տարեկան բնակելի շենք հնարավոր չէ գտնել ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արևելյան Հայաստանում: Այս դժբախտությունը չենք կարող վերագրել նոր կառուցող շինարարներին` ասելով որ հինը քանդում և նորն են կառուցում: Ոչ մի շինարար 150 տարվա բնակելի շենք չի քանդել, որովհետև դա պարզապես գոյություն չունի, որ քանդի:

Հարցազրույց ՙԵվրոստան Ույուտ՚ ընկերության նախագահ Մանվել Բադեյանի հետ
ՙԵվրոստան Ույուտ՚ն այն ընկերությունն է, որը մեծ ներդրում ունի Հայաստանի անկախացումից հետո ծավալաված շինարարության մեջ: Բազմազան են ընկերության գործունեության բնագավառները, որոնց հետ ծանոթանալու նպատակով զրույց ենք ունեցել ընկերության նախագահ` Մանվել Բադեյանի հետ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՙԷԼԻՏ ՓՐՈՋԵՔԹ ՇԻՆ ՚Ժամանակի պահանջներին համընթաց
Ներկայացնում ենք բնակարանաշինության ոլորտի առաջատար ՙԷլիտ Փրոջեքթ Շին՚ ընկերությունը:

Քաղաքաշինական ընդհանուր ծրագրերը իրագործվում են որոշակի կառուցապատման նախագծերով, որոնց մեջ բնակարանաշինությունն իր ուրույն տեղն ունի: Վերջին տարիներին այս ոլորտում տեղի է ունենում որակական առաջընթաց, որը պայմանավորված է մասնավոր հատվածի ակտիվությամբ:
ՙԷլիտ Փրոջեքթ Շին՚ ընկերությունն այդ բնագավառի առաջատարներից է: Ընկերության գլխավոր ինժեների տեղակալ Սամվել Գասպարյանի հետ ունեցած մեր զրույցով փորձել ենք առավել լուսաբանել ընկերության գործունեությունը և իրականացվող նախագծերի առանձնահատկությունները:

Նորդ Համալիր
Հյուսիսային Պողոտայի առաջին հատվածում շինարարության ընթացքի մեջ է ՙՆորդ՚ վարչաբնակելի համալիրը: Իմանալու համար, թե ինչ փուլում է գտնվում շինարարությունը, դիմեցինք ՙՀայկապալ՚ ընկերությանը, որը իրականացնում է կառուցումը և մեր հարցերին լուսաբանում տվեց ընկերության, որը իրականացնում է կառուցումը ևմեր հարցումներին լուսաբանում տվեց ՙՀայկապալ՚ ընկերության փոխտնօրեն` Մարտին Եդիգարյանը, որը ներկայացնում ենք.

ՙ Փրոջեքտ ընդ Դիզայն ՙ ՍՊԸ
Լեոնարդո Մյուր անձնավորության ներկայությունն ինձ համար ամփոփվում է մի գեղեցիկ ընտա-նեկան լուսանկարովª պարկեշտ ու բարի, պայծառ ու խորիմաստ աչքերով: Լուսանկարն ինձ համար ավելին է, քանի որ ես միշտ խորհել եմ երկրի, յուրաքանչյուրի հայրենիքի մասին և հասկացել եմ, որ յուրաքանչյուրի հայրենիքն սկսվում է այնտեղ, ուր նրա ՙտունն՚ է և դրա հավերժությունն այդ երկրի սահմաններում: Հավանաբար այսպիսի մտքերն են, որ Լեոնարդո Մյուրին 1989թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հեռավոր Շվեյցարիայից բերել են Հայաստան:

ՙMMM՚ ընկերություն
ՙMMM՚ ընտանեկան ձեռնարկությունը Միրիջանյան Մերուժան, Մուշեղ և Մհեր հայր և որդիների ընկերակցությունն է, որն էլ ենթադրում է նրանց սկզբնատառերով կազմված ձեռնարկության անվանումը:
Ընկերությունը հիմնադրվել է 1988թ. և 1997թ.-ից ավելի ընդլայնելով իր աշխատանքը, ներկայումս ներմուծում և արտադրում է տարբեր տեսակի շինարարական ապրանքներ: ՙMMM՚ ընկերության գործունեությանը առավել մանրամասն ծանոթանալու նպատակով հանդիպում ունեցանք փոխտնօրեն` Մուշեղ Միրիջանյանի հետ, որը սիրով պատասխանեց մեր հարցումներին:

ՙԷկոպեռլիտ՚ ընկերություն
Էներգետիկ պաշարներով ոչ հարուստ մեր երկրում ջերմամատակարարումը միշտ էլ կապված է եղել բազում բարդությունների հետ: Բնակելի շենքերի ջեռուցման նախկին կենտրոնացված համակարգը հնարավոր չէ վերականգնել ամբողջովին և վերականգնման կամ լոկալ ջեռուցման անցնելու պարագայում նույնպես կանգնելու ենք ջերմային էներգիայի մեծ կորուստների փաստի առջև: Այս իրողության գլխավոր պատճառը մեր շինարարության մեջ ջերմամեկուսացման բացակայությունը կամ անբավարար կիրառումն է:
Ժամանակակից որակյալ շինարարության կարևոր բաղկացուցիչներից է ջերմամեկուսացումը, որը մերօրյա տեխնոլոգիաները ընձեռում են դրա հնարավորությունը:
ՙԷկոպեռլիտ՚ ձեռնարկությունը Հայաստանում աշխատող այն ընկերություններից է, որը զբաղվում է ջերմամեկուսիչների արտադրությամբ:
Մեր զրույցը ձեռնարկության նախագահ պրն Համլետ Հակոբյանի հետ հետաքրքիր հարցեր է արծարծում այդ կապակցությամբ:

RAA Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող կազմակերպություն
Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող կազմակերպության (RAA) հերթական երեք գիտական աշխատությունների շնորհանդեսը տեղի ունեցավ 2004 թվականի դեկ.16-ին ՀԳԱ Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի դահլիճում, որին հրավիրված էր նաև ՙՇենինֆո՚ ամսագրի խմբագրությունը:
Մինչ ամսագիրը առավել հանգամանալից կանդրադառնա RAA-ի նվիրական գործունեությանը, այս համարում մենք ներկայացնում ենք նոր հրատարակված աշխատությունները և կազմակերպության 2004 տարեշրջանի գործունեության համառոտ զեկույցը:

ՄԻՋԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Ինտերիեր դիզայն: Բնագավառ, որը խոստովանենք, դանդաղ, բայց կայուն քայլերով սկսում է իրեն հաստատել մեր հասարակության ու մեր միջավայրի մեջ: Այս բնագավառը առավել բուռն դրսևորումներ է գտել, վերջին մի քանի տարիների ընթացքում, սպասարկման ու հանգստի ոլորտում մասնավոր բաժնի գերակշռության շնորհիվ:
Առաջին խոշոր քայլերն այս ուղղությամբ, բնականաբար, կրելով օտար միջավայրի ազդեցությունը, կարելի է ասել այսօր ստանում է իր առանձնահատուկ կերպարանքը: Քիչ չեն Երևանում նորաբաց սրճարան-ռեստորաներն ու խանութ-վաճառասրահները, որոնցում փորձ է արված ստեղծել ինքնատիպ միջավայր, դիզայներական գրագետ մտահղացումով ու իրականացմամբ:
Ծանոթանալով Երևանում արված մի քանի խոշոր ինտերիեր դիզայներական օբյեկտների հետ և իմանալով դրանց հեղինակ և իրականացնող Էդվարդ Կարսյանի մասին, զրույցի նստեցինք իր հետ, ինչ որ չափով լուսաբանելու այս ոլորտի խնդիրները:

"ԱՐՄԵՆ ԿԱՐՊԵՏ" Ձեռագործ գորգի հրաշքը
Կինո Հայրենիքից թեքվում ենք աջ, մի քիչ առաջանում և հետո անցնում փողոց-բակերի արանքով ու հասնում ՙԱրմեն Կարպետ՚ կազմակերպություն ու նրան կից վերջերս բացված ցուցասրահը (showroom):
Ներս ես մտնում կարծես զարմանահրաշ մի աշխարհ: Աչք շոյող բազմազան նախշերով, ջերմացնող գույներով նրբահյուս գորգերը շարված են հատակին, կախված են պատերից և ստեղծում են մի այնպիսի մթնոլորտ, որ միանգամից կտրվում ես արտաքին աշխարհից: Փորձում ես բացահայտել դրանց մագնիսական գրավչության գաղտնիքը, միաժամանակ չկորցնելով գեղագիտական հաճույք վայելելու առիթը:

ՌԵՆՑՈ ՓԻԱՆՈ
Ռենցո Փիանոն եվրոպայի նշանավոր ճարտարապետներից է: Նրա Փարիզի ՙCentre Pompidou՚ կենտրոնի նախագիծն մինչև այսօր հետաքրքրում է շատերին:
Ռենցո Փիանոն ծնվել է Իտալիայի Ջենովա քաղաքում, 1937թ. սեպտեմբերի 14-ին: 1964թ. ավարտել է Միլանի ճարտարապետական ուղղվածությամբ պոլիտեխնիկ քոլեջը: Ուսանելու տարիներին իր մասնակցությունն է բերել Ֆրանկո Ալբինիի ղեկավարած նախագծման աշխատանքներին: Պարբերաբար այցելելով իր հոր աշխատավայրը և նրա նախաձեռնությամբ կառուցվող շենքերի գործընթացի անմիջական մասնակիցը դառնալով, գործնական զգալի փորձ ձեռք բերեց այդ բնագավառում: 1965-70թթ. Փիանոն, մասնագիտական փորձարկումներով եղավ Բրիտանիայում և Ամերիկայում: Հենց այդ ժամանակահատվածում Ժան Պրուվեի հետ հանդիպումը որոշիչ դեր խաղաց նրա մասնագիտական կյանքում:

Copyright © 2004 Orange Trading LLC-Yerevan Repubic of Armenia

sheninfo Magazin official web site - Shen info - Armenia - Armenian magazine - cunstrucion and building Links

sheninfo.com v 4_3